ՆորություններՔո ձայնը

«Մանդատների բաշխում, ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը ու նման բլա-բլաներ…»

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը անդրադարձել է սոցիալական ցանցերում ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին առնչվող սուր քննարկումներին եւ բանավեճերին: 

«Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած կենցաղային վեճը մեծ հանրային հնչեղություն, անթույլատրելի ազգային երանգներ ստացավ, որովհետև այդ երկրի իշխանությունները բավարարվեցին առաջին օրերին որոշ լրատվամիջոցների կողմից շատ սահմանափակ տեղեկատվությամբ ու որոշում կայացրեցին այլևս լռություն պահպանել: Արդյունքում, կրքերն ու քններակումները տեղափոխվեցին սոցիալական հարթակներ ու ձնագնդին գնաց… Ինչպես հայաստանի ֆեյսբուքյան հանրությունն է, այնտեղ էլ ղազախ ու այլազգի ֆեյսբուքցիները ինքնաբերաբար դարձան կրիմինալիստներ, դատահոգեբաններ, փորձագետներ, քննիչներ, դատավորներ, կոնֆլիկտաբաններ, վերլուծաբաններ…

Հավատացեք, նույն պատկերն է, ինչ մեզ մոտ ցանկացած սուր թեմայի քննարկման դեպքում:


Այժմ էլ քանի օր է գերթեժացած կրքերով քննարկվում է Մհեր Ենոքյանի ներման հարցը, ու փոխանակ իշխանությունը խնդիրը տանի պատկան ատյաններում, մասնագիտական միջավայրերում բաց ու թափանցիկ, այլ հենց լայվ հեռարձակումով, քննարկելու, խնդիրը նորից թողել է սոցիալական ցանցերում ու մարդիկ միմյանց են հոշոտում: Իսկ իշխաննությունը… մանդատների բաշխում, ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը ու նման բլա-բլաներ:
Սիրելի ընկերներ, ինչպես բոլորս ենք արդարաբար նշում սա ոչ նախկին Հայաստանն է, ոչ էլ առավել ևս Ղազախստանը, ֆեյսբուքը, այո, կարող է քննարկել տարբեր հարցեր, բայց խոր մասնագիտական հարցերի քննարկման հարթակ երբեք չի եղել, չի լինի, ու ֆեյսբուքում չէ, որ պետք է կայացվեն կարևորագույն որոշումները: Դեռևս գործում է ժամանակավոր կառավարությունը, որը ինչպես հասկանում ենք, գրեթե նույն կազմով հաստատվելու է նաև որպես նոր կառավարություն: Այնպես որ՝ անիմաստ եք թողնում, որ կրքերն այսպես շիկանան: Պետությունը, պետական իշխանությունը ստեղծվում է հանրության խնդիրները քննարկելու, պրոֆեսիոնալ, բացատրելի լուծումներ տալու համար: Վաղուց պետք է խնդիրները տեղափոխված լինեին ու լինեն պետական մարմիններում լուծելու կոնվեյեր, ոչ թե նորից փողոց, ընդվզում, ցույցեր ու չգիտեմ ինչ…»,-գրել է Ստյոպա Սաֆարյանը:

Ավելին
Back to top button