Նորություններ

«Ներկայացված մեղադրանքները չեմ ընդունում. կգա ժամանակը՝ ես շա՜տ-շա՜տ բան ունեմ ասելու»

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է  նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը:

«Գործի առանձնահատկությունների հետ կապված իմ փաստաբանները կներկայացնեն անհրաժեշտ տվյալները: Իմ դիրքորոշումը ես մեկ անգամ արդեն հայտնել եմ. ներկայացված մեղադրանքները չեմ ընդունում եւ համարում եմ անհիմն»:

Արմեն Գեւորգյանը մի շարք հարցեր հրաժարվեց մեկնաբանել: Նա լրագրողներին մաղթեց լավ տրամադրություն: 

«Կգա ժամանակը՝ ես շա՜տ-շատ բան ունեմ ասելու եւ պատմելու, բայց հիմա դրա ժամանակը չէ»:

Արմեն Գեւորգյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):

Ավելի վաղ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար:

Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ավելին
Back to top button