Նորություններ

ԼՀԿ-ն խմբակցության ղեկավար է ընտրել Էդմոն Մարուքյանին, խմբակցության քարտուղար՝ Գևորգ Գորգիսյանին

Հարգելի գործընկեր,

տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունվարի 10-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատգամավորական մանդատները ստանձնելուց հետո գումարել է առաջին նիստը։

Նիստի ընթացքում ընդունվել է խմբակցության Կանոնադրությունը, որը հռչակում է խմբակցության աշխատանքի ընդհանուր սկզբունքները, պատգամավորի, պատգամավորի օգնականների և փորձագետների իրավունքներն ու պարտականությունները։ Խմբակցությունը միաձայն որոշում է ընդունել որպես խմբակցության ղեկավար ընտրել Էդմոն Մարուքյանին և խմբակցության քարտուղար՝ Գևորգ Գորգիսյանին։

Ստորագրվել է նաև Մանե Թանդիլյանին որպես Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու որոշման արձանագրությունը։

Back to top button