ԱՌԱՆՑՔՈՒՄ

Գազի սակագնի բարձրացումը պարունակում է քաղաքական ենթատեքստ. տնտեսագետ

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում անդրադառնալով սահմանին ռուսական գազի սակագնի բարձրացմանը՝ նշեց, որ սրա տակ պետք է փնտրել քաղաքական ենթատեքստ:

Ինչ վերաբերում է արդեն մեկնարկած բանակցությունների երկրորդ փուլին, տնտեսագետը նշում է՝ չկա որևէ երաշխիք, որ սակագինը կիջնի:

Ինչ վերաբերում է կառավարության այն հայտարարությանը, որ գազի սակագինը ներքին կարգավորումների հաշվին սպառողների վրա որևէ ազդեցություն չի ունենա, տնտեսագետը սա հնարավոր տարբերակ չի համարում.

«Եթե պետական բյուջեի միջոցների հաշվին պետք է լինի սուբսիդավորում, նույն գումարները հանրության գումարներն են»,- նշում է տնտեսագետը՝ հավելելով՝ «Գազպրոմ Արմենիայի» հաշվին ևս նման բան տեղի չի ունենա, որովհետև տնտեսվարող սուբյեկտն այդպիսի քայլի կգնա միայն որոշակի շահույթ հետապնդելու պարագայում:

Ավելին
Back to top button