Նորություններ

ՌԴ Օմսկի մարզում ձերբակալվել է Կարագանդայում կատարված սպանության գործով հայազգի կասկածյալը

ՌԴ Օմսկի մարզում ձերբակալվել է  ՀՀ քաղաքացի Ն. Գուրուրյանը, ով  Ամանորի գիշերը Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում տեղի ունեցած սպանության գործով կասկածյալներից է:

 nur.kz կայքի փոխանցմամբ որոշվում է Գուրուրյանին Ղազախստան արտահանձնելու հարցը:

Ավելի վաղ միջազգային հետախուզման մեջ գտնվող Գուրուրյանը տեսաուղերձ էր հղել՝ հայտարարելով, որ ինքը մարդասպան չէ ու պատրաստ է հանձնվել ղազախական իշխանություններին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ն. Գուրուրյանը կոնֆլիկտից հետո փախել էր Ռուսաստան: Հետախուզման գործի շրջանակում Ռուսաստան և Հայաստան էին ուղարկվել օպերատիվ-քննչական խմբեր:

Ավելին
Back to top button