Միջազգային

Լավագույն եվրոպական քաղաքները 2019 թ. տուրիզմի համար

The Independent-ը կազմել է 2019 թվականին այցելության համար նպատակահարմար եվրոպական քաղաքների վարկանիշային աղյուսակը:

Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Մինսկը՝ շնորհիվ Բելառուսի մայրաքաղաքում հունիսի 21-ից 30-ը կայանալիք Եվրոպական խաղերի, ինչպես նաեւ մի շարք եվրոպական երկրների համար մուտքի վիզայի ազատականացված ռեժիմի եւ վերականգնված հին քաղաքների՝  հիպստերական սրճարաններով ու կոկտեյլ-բարերով:

111111111111

Ցանկում տեղ է գտել նաեւ հոլանդական Ռոտերդամը` իր լուսավոր, գեղեցիկ փողոցներով եւ Փիթ Բլոմի «Կուբիստական տներով» ու սթրիթ-արտով:

2222222

Երրորդ հորիզոնականում է իսպանական Սիթժեսը, որը շատ ավելի փոքր է զբոսաշրջիկներով ծանրաբեռնված Բարսելոնայից: Երկու քաղաքներն ունեն մի շարք ընդհանրություններ՝ արեւային կլիմա, թանգարաններ, շքեղ ռեստորաններ հին քաղաքում, երկար ծովափ:

66666

Հնգյակում նաեւ Առլն է (Ֆրանսիա), որտեղ Վիսենտ Վան Գոգը հեղինակել է ավելի քան 200 նկար, եւ բոսնիական Սարաեւոն՝ իր տաճարներով, սինագոգներով, մզկիթներով եւ ինքնատիպ խոհանոցով:

Բացի այդ, վարկանիշային աղյուսակում ընդգրկված են Հռոմը (Իտալիա), Փարիզը, ավելի ճիշտ՝ Դիսնեյլենդը Ֆրանսիայում, Բելգրադը (Սերբիա), Վենետիկը (Իտալիա) եւ Բրիստոլը (Մեծ Բրիտանիա):

 Աղբյուր՝ The Independent

Թարգմ.՝ Ալինա Սիմոնյան

Ավելին
Back to top button