Տնտեսական

Բանակցությունները շարունակվում են գազի սակագնի շուրջ

Գազի գնի շուրջ բանակցությունները Ռուսաստանի հետ շարունակվում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հնչող գնահատականներին, թե առկա բանակցությունները ՀՀ իշխանությունների պարտությունն են։

«Բելառուսի ներքաղաքական իրավիճակն ինչպիսի՞ն է, որ այնտեղ էլի էներգակիրների հետ կապված բանակցություններ են ընթանում: Մենք բանակցությունները շարունակում ենք, որ երկարաժամկետ լուծումների գանք, մենք չենք կարող գազի գնի հարցը դիտարկել այդ կոնտեքստում, շարունակելու ենք բանակցությունները, դիրքորոշում ենք արտահայտելու և ամեն ինչ անելու ենք մեր երկրի շահերը պաշտպանելու համար»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Իրանից գազ բերելուն, վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ այդ հարցը միշտ քննարկվել, քննարկվում է և կքննարկվի, քանի դեռ կոնկրետ և ձեռնտու լուծում չի գտնվել:

Ավելին
Back to top button