Միջազգային

Գաբոնում պետական հեղաշրջումը ձախողվել է. խռովարարներին ձերբակալել են

Գաբոնում ձերբակալվել է 4 մարդ, ովքեր զավթել էին պետական ռադիոկայանը, մեկին հաջողվել է փախուստի դիմել, հայտնում է BBC-ն: Տեղի պաշտոնյաների հաղորդման համաձայն՝ խռովարարները Գաբոնի բանակի ծառայողներ չեն եղել:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Գաբոնի բանակի սպաները վերցրել էին աֆրիկյան այդ երկրի իշխանության ղեկը, որը շուրջ 50 տարի գտնվում էր մեկ ընտանիքի ներկայացուցիչների ձեռքում:

Խռովարարների հայտարարությունում նշվում էր, որ հեղաշրջումն իրականացվել է երկրում ժողովրդավարության վերականգնման նպատակով: Նրանք զավթել էին պետական ռադիոկայանը:

Գաբոնի մայարաքաղաք Լիբրեւիլի փողոցներում հայտնվել են տանկեր եւ զրահամեքենաներ:

Նախագահ Ալի Բոնգոն արդեն 2 ամիս բացակայում է երկրից: Նա բուժվում է Սաուդյան Արաբիայում: Ամանորին նա հանդես էր եկել տեսաուղերձով եւ հայտնել, որ իրեն լավ է զգում:

Խռովարարները հայտարարել էին նաեւ, որ Բոնգոն իրենից ողորմելի երեւույթ է ներկայացնում, ով ամեն կերպ փորձում է կառչել իշխանությունից:

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button