Մշակույթ/Պատմություն

«Ոսկե գլոբուս»-ի անակնկալներն ու սպասելի հաղթանակները

«Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմը դարձել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության գլխավոր անակնկալը, հայտնում է BBC-ն:

Ֆիլմը արժանացել է հեղինակավոր մրցանակին, իսկ լավագույն տղամարդ դերակատար է ճանաչվել Ռամի Մալեկը, ով խաղում է Queen խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրիի դերը: 

Այս կենսագրական ֆիլմը նվիրված է Queen խմբին, եւ ճանաչվել է լավագույնը՝ անկախ կինոքննադատների հակասական արձագանքներից:

Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել Լոս-Անջելեսում:

«Ոսկե գլոբուս»-ի է արժանացել Լեդի Գագան՝ Shallow երգի համար: Նա նաեւ հավակնում էր լավագույն դերակատարի կոչմանը, սակայն մրցանակը բաժին հասավ Գլեն Քլոուզին՝ «Կինը» ֆիլմում դերակատարման համար: Վերջինս շրջանցել է հայտնի դերասանուհիներ Նիկոլ Քիդմանին, Մելիսա Մաքքարթիին եւ այլոց:

Օտարալեզու լավագույն ֆիլմ նոմինացիայում «Ոսկե գլոբուս»-ի է արժանացել Ալֆոնսո Կուարոնայի «Հռոմ»-ը:  

Ռեժիսոր Փիթեր Ֆարելիի «Կանաչ գիրքը» ֆիլմը ճանաչվել է լավագույն կինոկատակերգությունը, նաեւ մրցանակի է արժանացել լավագույն սցենարի համար: 

 

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button