ՄիջազգայինՆորություններ

«Վառել հայերին». հակահայ հանրահավաք Ղազախստանում. armdaily.am

Իրավիճակը  Ղազախստանի Կարագանդա քաղաքում   նորից լարվել  է: Այնտեղ բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ հայերի:  Հակաիշխանական ուժերը այս բողոքի ակցիան օգտագործում են, որպեսզի մարդկանց դուրս հանեն: Հիմնականում յութուբով տարածողները այս միտինգի մասին հակակառավարական ալիքներն են ու Ադրբեջանի  դրոշներով օգտատերերը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը  Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում վիճաբանություն է տեղի ունեցել։ Մեկ մարդ մահացել է, երեքը վնասվածքներ են ստացել։ Սպանության կասկածյալներից երեքը հայեր են։ Կարագանդայում բնակվող ղազախներից մեկը շեշտել է, որ սա հայի ու ղազախի կռիվ չէ, այլ ընդդեմ իշխանության: Բոլոր հայկական «օբյեկտների» մոտ ոստիկանական խստացված հսկողություն է: Ոչ բոլորին է դուր գալիս զարգացող, ինքնուրույն, խաղաղ Ղազախստանը:

armdaily.am

Ավելին
Back to top button