Նորություններ

«Քաղաքացիներին կոչ եմ անում հանգիստ լինել և չմատնվել խուճապի»

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ամանորի տոնական օրերին առողջապահության նախարարության կողմից սահմանվել է օրական հսկողություն ինչպես ստացիոնար, այնպես էլ պոլիկլինիկական կազմակերպություններ գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդների դիմելիության նկատմամբ։ Ըստ օրական մոնիթորինգի տվյալների՝ հունվարի 4-ի դրությամբ պոլիկլինիկական կազմակերպություններ սուր շնչառական վարակներին բնորոշ գանգատներով դիմել է 494 հիվանդ, որոնց 95%-ը երեխաներ են։ Ինչ վերաբերում է ստացիոնարներում հոսպիտալացված հիվանդներին, ապա սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 487 և թոքաբորբով 168 հիվանդ։ Բոլոր հիվանդներն ունեն առողջացման դրական շարժընթաց, և նրանցից 97%-ը երեխաներ են։

Հունվարի 4-ին գրիպի նկատմամբ իրականացված 25 նմուշի լաբորատոր հետազոտությունների արդյունքում միայն 10-ում հաստատվել է գրիպ։ Ներկայումս դիտվող իրավիճակն ու շնչառական վարակների աշխուժացումը համահունչ է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնին»։ Ինչ վերաբերում է մի կայքի տարածած տեղեկատվությանը՝ իբր հազարավոր մարդիկ սուր շնչառական հիվանդություններով դիմել են պոլիկլինիկաներ, և դրա պատճառով դասերը կերկարացվեն, պաշտոնապես նա հայտարարում է, որ կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։

«Ավելին՝ կառավարությունը գտնվում է արձակուրդում, և դեռևս նիստ չի հրավիրվել, հետևաբար ես չէի կարող նման հայտարարություն անել։

«Քաղաքացիներին կոչ եմ անում հանգիստ լինել և չմատնվել խուճապի». Առողջապահության նախարարության կողմից իրավիճակը սուր շնչառական վարակների ու գրիպի առումով վերահսկելի է։ Խնդիրների առաջացման դեպքում նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ»։

Ավելին
Back to top button