Նորություններ

Նորընտիր ԱԺ նիստը՝ հունվարի 14-ին

ԿԸՀ-ն այսօր գումարած արտահերթ նիստում գրանցեց 2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում ԱԺ պատգամավոր ընտրվածներին,  ուժը կորցրած ճանաչեց ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուների գրանցումը, ինչպես նաև հայտարարեց նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի գումարման օրը:  

Ըստ այդմ՝ «Իմ քայլը» դաշինքից ինքնաբացարկ էին հայտարարել 18 թեկնածու՝ կառավարության ներկայացուցիչներ Նիկոլ Փաշինյանը, Տիգրան Ավինյանը, Էդուարդ Աղաջանյանը, Արայիկ Հարությունյանը, Սուրեն Պապիկյանը, Հակոբ Արշակյանը, Արսեն Թորոսյանը, Էրիկ Գրիգորյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Զարուհի Բաթոյանը, Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Լոռու, Արագածոտնի մարզպետներ Ռոմանոս Պետրոսյանը, Գարիկ Սարգսյանը, Գնել Սանոսյանը, Տրդատ Սարգսյանը, Անդրեյ  Ղուկասյանը, Դավիթ Գևորգյանը, Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, ՀՀ վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար Դավիթ Սանասարյանը: «Լուսավոր Հայաստանից» ինքնաբացարկ էին հայտնել Քրիստ Մարուքյանը և Արմեն Բաղդասարյանը, ԲՀԿ-ից ինքնաբացարկ հայտնողներ չեն եղել:

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքում  «Իմ քայլը» դաշինքը ստացել է 88, ԲՀԿ-ն՝ 26, «Լուսավոր Հայաստանը»՝ 18 մանդատ:   

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ղեկավարվելով ՀՀ ԱԺ կանոնակարգ — օրենքի և ՀՀ «Ընտրական օրենսգրքի» դրույթներով, նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի գումարման օր ու ժամ հայտարարեց հունվարի 14-ը՝ ժամը 10.00-ն:  

Ավելին
Back to top button