Նորություններ

Հայ-թուրքական սահմանի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել քրդերի ու թուրք ուժայինների միջև

Իգդիրի նահանգում փոխհրաձգություն է տեղի ունեցել «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» զինված խմբավորման անդամների ու Թուրքիայի բանակի զինծառայողների միջև։

Արդյունքում սպանվել է մեկ զինծառայող, ևս երկուսը վիրավորվել են, գրում է SHANTNEWS.am լրատվական կայքը:

Միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի սահմանին հարող թուրքական գյուղերից մեկում, որն անմիջապես Խոր Վիրապի դիմաց է ընկած։ Տեղի քրդական խմբերն ականանետով կրակել են թուրքական բանակի զորամասերից մեկի ուղղությամբ, ինչից հետո էլ զինծառայողների հետ փոխհրաձգություն է սկսվել։

Զորամասի վրա հարձակումից հետո բանակային ստորաբաժանումներն «ավանդական» ռեյդեր են սկսել քրդերի շրջանում «ահաբեկիչներ» հայտնաբերելու նպատակով։ Քրդական կողմի կորուստների մասին առայժմ հայտնի չէ։

Այդպիսի ռեյդեր թուրքական ուժային կառույցները երկրի արևելքում ու հարավ-արևելքում անում են գրեթե ամեն օր։ Դրանց ընթացքում լինում են նաև բախումներ։ Այս ամենը տևում է արդեն տասնամյակներ, և այդ բախումների զոհ են դարձել տասնյակ հազարավոր մարդիկ, խաղաղ բնակիչներ։

artsakhpress.am

Ավելին
Back to top button