Նորություններ

Ինչպիսի տեսք ունի ամանորյա սեղանը Ճապոնիայում. Էքսկլյուզիվ լուսանկարներ

Մինչդեռ Հայաստանում ամանորյա արձակուրդը շարունակվում է, Ճապոնիայում այն մոտենում է ավարտին: Բանն այն է, որ Ճապոնիայում ամանորյա արձակուրդը սկսվում է դեկտեմբերի 28-ին և ավարտվում հունվարի 4-ին, իսկ Ամանորը տոնում են, ինչպես և շատ այլ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, դեկտեմբերի 31-ի կեսգիշերից սկսած:

ԳԱԼԱ-ն հնարավորություն է ստացել տոնի վերաբերյալ որոշ մանրամասներ իմանալ Ճապոնիայում բնակվող մեր հայրենակիցներից մեկից:

Եվ այսպես, ըստ մեր աղբյուրի` տոնական օրերին ճապոնացիներն ավելի շատ ուշադրություն են դարձնում ոգելից խմիչքների օգտագործմանը, քան ուտեստներին, թեև տոնական սեղանը բավականին բազմազան է ու լի ավանդական ճաշատեսակներով և քաղցրավենիքով:

Ուշագրավ է նաև, որ, օրինակ, Տոկիոյում և Ճապոնիայում առհասարակ Ամանորը նշում են առանց հրավառությանը: Դրա փոխարեն դեկտեմբերի 31-ի կեսգիշերին բուդդայական տաճարներից 108 անգամ ղողանջում են զանգերը: Ղողանջները «սպանում» են մարդկային մեղքերն ու թուլությունները:

Հունվարի 1-ին մարդիկ այցելում են իրենց հարազատներին ու բարեկամներին` շնորհավորելով միմյանց ու նվերներ բաժանելով:   

ԳԱԼԱ-ն Ձեզ է ներկայացնում ճապոնական ամանորյա սեղանի էքսկլյուզիվ լուսանկարները: 

49145536_304456743529812_4700061778065752064_n 49664371_741421746221981_7848355853521387520_n 49702432_551346139026930_5609460402220957696_n

 

Back to top button