Միջազգային

Վրաստանին «խոզի գրիպ»-ի համաճարակ է սպառնում

Վրաստանում պաշտոնապես հաստատվել է H1N1` «խոզի գրիպ» վիրուսից մահվան 6 դեպք: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, այդ մասին հայտնել է Վրաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: 

Ներկա պահին Վրաստանում հաստատվել է «խոզի գրիպ»-ի 140 դեպք:

Գամկրելիձեն նշել է, որ հիվանդության դեպքերը շատ են, բայց ցուցանիշը դեռ չի մոտեցել համաճարակային շեմին:

Ավելին
Back to top button