Միջազգային

Իրանը ռադարների համար անտեսանելի անօդաչու սարք է ներկայացրել

Իրանցի ինժեներները հայտարարել են, որ ստեղծել են նոր անօդաչու թռչող սարք, որը կարող է անտեսանելի մնալ ռադարներին:

Ինչպես հաղորդում է Mehr իրանական լրատվական գործակալությունը` Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին ներկայացրել է անօդաչու սարքը` հայտարարելով, որ անօդաչուն, որը ստացել է Epic անվանումը, նաև կարող է մեծ բարձրության վրա հեռահար թռիչքեր կատարել և խոցել թշնամու թիրախները:

Epic անօդաչու թռչող սարքի այլ տեխնիկական բնութագրերը չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Իրանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել էր միանգամից 3 անօդաչու սարքերի մոդելներ` ներառյալ նաև Throne, որը ևս կարող է աննկատ մնալ ռադարներին և ունակ է խոցել թշնամու թիրախներն օդում: Իրանի պաշտպանության նախարարությունն այդ ժամանակ հայտարարեց, որ արդեն պատրաստվել են նմանատիպ մի քանի տասնյակ անօդաչուներ և կիրառվում են երկրի զինված ուժերում:

Տաթև Ֆռանգյան

Back to top button