Միջազգային

ԱՄՆ-ն ու Իսրայելը լքել են ՅՈՒՆԵՍԿՕ-ն

2019 թվականի  հունվարի 1-ից ԱՄՆ-ն ու Իսրայելն այլևս ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ չեն: Ինչպես տեղեկացնում  է «Ամերիկայի ձայնը», կազմակերպությունից դուրս գալու պատճառը հանդիսացել է Իսրայելի նկատմամբ կազմակերպության կողմնակալությունը:

Նշվում է, որ երկրների դժգոհության պատճառը հանդիսացել է Արևելյան Երուսաղեմի օկուպացման համար Իսրայելին ուղղված քննադատությունը, հին հրեական հուշարձանների հռչակումը  որպես պաղեստինյան մշակութային ժառանգության օբյեկտներ, ինչպես  նաև այն փաստը, որ Պաղեստինան դարձել է կազմակերպության լիիրավ անդամ:

Նշենք, որ որոշ փորձագետները կարծիք են հայտնել,որ ԱՄՆ-ի այդ քայլը լուրջ հարված է հասցրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, քանի որ հենց ԱՄՆ-ն է հանդիսանում կազմակերպության  հիմնադիրներից մեկը:

Ավելին
Back to top button