Նորություններ

Երևանի տոնածառը՝ ամենաբարձր տոնածառերի թոփ եռյակում

«ՏուրՍտատ» վերլուծական գործակալությունը ներկայացրել է Անկախ պետությունների համագործակցության երկրների 2019թ․ ամանորյա տոնածառերի վարկանիշային աղյուսակը՝ ըստ ԱՊՀ մայրաքաղաքների գլխավոր տոնածառերի բարձրության վերլուծության արդյունքների:

«ՏուրՍտատ»-ի տվյալներով՝ ամենաբարձր գլխավոր ամանորյա տոնածառերով ԱՊՀ քաղաքների տասնյակի մեջ են մտել Աշգաբադը (38 մետր), Բաքուն (37 մ), Երևանը (37 մ), Տաշքենդը (35 մ), Մինսկը (30 մ), Դուշանբեն (28 մ), Մոսկվան (27 մ), Աստանան (25 մ), Բիշքեկը (25 մ) և Թբիլիսին (25 մ):

Back to top button