Նորություններ

ՌԴ քննչական կոմիտեն հերքում է Մագնիտոգորսկի միջադեպի ահաբեկչություն լինելու վարկածը

Ռուսաստանի քննչական կոմիտեն այսօր հաղորդել է, որ Մագնիտոգորսկի միջադեպի ահաբեկչության ապացույցներ չկան՝ հերքելով մամուլի երեկվա որոշ հրապարակումները:

 Պաշտոնական վարկածով բնակելի շենքը մասնակի փլուզվել է գազի պայթյունի հետևանքով:

Նշենք, որ  Znak.com կայքի աղբյուրներն ասել էին, թե բնակարանը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, նախօրեին մի տղամարդ էր վարձակալել և որ այնտեղ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել: Քննչական մարմինը հայտնում է, որ պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել:

Դեկտեմբերի 31-ի վաղ առավոտյան տեղի ունեցած միջադեպի հետևաքնով զոհերի թիվն հասել է 16-ի:

Չելյաբինսկի մարզում այսօր սգո օր է հայտարարվել:

 

Back to top button
Close