Միջազգային

Մեքսիկայում քաղաքապետ է սպանվել պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց

Մեքսիկայում քաղաքապետ է սպանվել պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց, փոխանցում է AP-ն:

Ապարիսիոն երդվել էր եւ ուղեւորվել քաղաքապետարան հանդիպման, երբ անհայտ անձինք նրա վրա կրակել էին: Նրան հիվանդանոց էին տեղափոխել, բայց կյանքը փրկել չէր հաջողվել:

Հարձակման հետեւանքով վիրավորվել էր եւս 4 մարդ:

Օախակայի նահանգապետ Ալեխանդրո Մուրատը հաստատել է Տլասիակոյի քաղաքապետ Ալեխանդրո Ապարիսիո Սանտյագոյի սպանության մասին տեղեկությունը: Նա խոստացել է մանրակրկիտ քննություն անցկացնել եւ ասել է, որ կասկածյալն արդեն կալանավորված է:

Ավելին
Back to top button