Միջազգային

Թրամփը սպասում է Կիմ Չեն Ընի հետ հանդիպմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպասում է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ հանդիպմանը, որը, իր խոսքով, գիտակցում է ԿԺԴՀ-ի մեծ տնտեսական հնարավորությունները: Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է իր թվիթերյան էջում.

«Կիմ Չեն Ընն ասում է, որ Հյուսիսային Կորեան միջուկային զենք չի պատրաստի կամ փորձարկի, ինչպես նաև չի փոխանցի ուրիշներին, և նա պատրաստ է նախագահ Թրամփին հանդիպել ցանկացած ժամանակ: Ես նույնպես սպասում եմ նախագահ Կիմի հետ հանդիպմանը, որը շատ լավ է գիտակցում, որ Հյուսիսային Կորեան անհավանական տնտեսական ներուժ ունի»,- իր թվիթերյան էջում գրել է Թրամփը:

 Հիշեցնենք, որ ԿԺԴՀ ղեկավարն իր ամանորյա ուղերձի ժամանակ հայտարարել էր, որ «ցանկացած ժամանակ» պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահի հետ:

Ավելին
Back to top button