Միջազգային

Մագնիտոգորսկում զոհերի թիվը հասել է մինչեւ 11-ի

Մագնիտոգորսկում բնակելի շենքի փլուզված մուտքի ավերակների տակից փրկարարները 11 մարդու մարմին են հանել: Այս մասին լրագրողներին հայտնել են ԱԻՆ Չելյաբինսկի մարզի գլխավոր վարչության օպերատիվ շտաբից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

ԱԻՆ մարզային ԳՎ աշխատակցի խոսքով՝ փլվածքների մաքրման աշխատանքները գիշերը դադարեցվել էին, փրկարարները հեռացնում էին կախված կառուցվածքները:

«Հիմա բարձրության վրա կատարվող աշխատանքները դադարեցվել են եւ շարունակում են հավաքել ներքեւի հատվածի փլվածքները»,- նշել է աշխատակիցը:

Ղեկավարության ներկայացուցիչ Միխայիլ Յուրինը հայտնել է, որ չնայած վտանգավոր կառուցվածքների լրացուցիչ ապամոնտաժմանը, փրկարարների կյանքին սպառնացող վտանգը պահպանվում է, ուստի նրանք «առավելագույն ոսկերչական աշխատանք են կատարում, աշխատում հետեւել անվտանգության տեխնիկային, որպեսսզի ոչ ոք չտուժի»:

Ավելի վաղ հաղորդվում էր 9 զոհի մասին: 11-ից մեկը երեխա է: Շարունակում է անհայտ մնալ 30 մարդու ճակատագիրը:

Ավելին
Back to top button