Նորություններ

ԵՊՀ-ում ուսումնասիրության արդյունքները ուղարկվեց դատախազություն.Դավիթ Սանասարյան

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«ԵՊՀ-ում շուրջ 2 ամիս տևած ուսումնասիրության արդյունքները ուղարկվեց դատախազություն։ Ըստ մեր նախնական գնահատականի հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս։ Սակայն հավաստիացնում եմ, որ եթե ավելի երկար ուսումնասիրեինք, վնասների արձանագրումները կավելանային։

ԵՊՀ ուսումնասիրության վերաբերյալ մանրամասն ներկայացնելու ենք առաջիկա ասուլիսի ժամանակ»:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրատապ ասուլիս է հրավիրել և հայտարարել, որ չհինավորված է Սանասարյանի հայտարարությունը: Սիմոնյանը ասել է, որ դատական ճանապարհով վիճարկելու են ստուգումների արդյունքները: 

Ավելին
Back to top button