Նորություններ

Ի՞նչ որոշվեց գազի գնի վերաբերյալ. Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ վերադարձել է Մոսկվայից: ֆեյսբուքի ուղիղ եթերում նա ներկայացրել է մանրամասներ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից: 

«Կարող եմ արձանագրել, որ ըստ էության մենք ունենք լիակատար ըմբռնում թե ռազմավարական ինչպիսի ուղղություն պետք է ունենան մեր երկու երկրների հարաբերությունների զարգացումը»,- նշել է Փաշինյանը: Նա նշել է, որ ըստ էության ամփոփել են ութ ամսվա արդյունքները:

Ընդհանուր առմամբ հանդիպման մթնոլորտը դրական է համարում Փաշինյանը: 

«Ընդհանուր առմամբ մեր հարաբերություններն այնքան ընդգրկուն են, որ մենք այս քննարկման ընթացքում էլ ըստ էության չհասցրինք մեր օրակարգի բոլոր հարցերը քննարկել և դա միշտ է այդպես եղել»:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը փոխանցել է, որ հանդիպման շրջանակներում արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ քննարկում չի եղել, ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ եղել է կարճ քննարկում: 

«Մեր դիրքորոշումն այն է, որ այստեղ մեզ հարկավոր են ինստիտուցիոնալ լուծումներ»:

Ինչ վերաբերվում է գազի գնին, Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ դեռևս չկա վերջնական որոշում: 

«Աշխատանքային քննարկումները կշարունակվեն: Իհարկե արձանագրվեց, որ երկկողմ հարաբերությունների համար դա չափազանց զգայուն թեմա է, և այդ զգայունությունը գիտակցում են թե՛ ՀՀ կառավարությունում, թե՛  Ռուսաստանի Դաշնությունում: Բայց ընդհանուր առմամբ ես լավատես եմ տրամադրված նաև այս թեմայի շուրջ և հույս ունեմ, որ այստեղ նույնպես մեզ համար ցանկալի զարգացումներ կլինեն, կամ առնվազն անցանկալի զարգացումներ չեն լինի»:

Ավելին
Back to top button