Նորություններ

Արմավիրի ավագանին Մանվել Գրիգորյանին չզրկեց Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից

Արմավիրի ավագանին այսօր նիստ գումարեց, սակայն գեներալ Մանվել Գրիգորյանին չզրկեց Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից: Այդ հարցը որոշել են դարձյալ քննարկել հաջորդ ավագանու նիստի ժամանակ:

Հիշեցնենք, երեկ Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ բազմաթիվ արմավիրցիների նախաձեռնությամբ այսօր Արմավիրի ավագանու արտահերթ նիստին քննարկվելու է Մանվել Գրիգորյանին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը:

Ավագանին, սակայն, այսօր չի կարողացել նմանորոշում կայացնել, քանի որ  պարզաբանել են, որ  սա քաղաքի համար նախադեպը չունեցող որոշում է, նախկինում երբեք ինչ-որ մեկին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից չեն զրկել ոչ ոքի:

Ավելին
Back to top button