Նորություններ

Եգիպտացի երգիչը Թրաֆալգարի հրապարակում կատարել է Սայաթ-Նովայի «Նազանի» երգը

Արաբ հայտնի երգիչ Համզա Նամիրան Լոնդոնի Թրաֆալգարի հրապարակում կատարել է Սայաթ-Նովայի «Նազանի» երգը հայերենով: Տեսանյութը Facebook-ի իր էջում տեղադրել է  Al-ArabyTV հեռուստաալիքը՝ այն վերնագրելով՝ «Հայկական ֆոլկլորի կախարդանքը Համզայի հետ»: Համզա Նամիրան եգիպտացի երգիչ և երաժիշտ է և մեծ ժողովրդականություն է վայելում Մերձավոր Արևելքում: Նրա ֆեյսբուքյան էջին հետևում է ավելի քան 5.7 մլն օգտատեր:

Ավելին
Back to top button