ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ

Իշխանությունը չունի ստրատեգիա նաեւ արտաքին քաղաքականությունում, իրար հակասող քայլեր. Ինչ-որ մի օր կարող է դա մեր վրա թանկ նստի

«Պետք է մաքսիմալ այնպիսի քաղաքականություն վարես, որ ավելի շատ երկրներ շահագրգռված լինեն լինել քո դաշնակիցը, քան Ադրբեջանի, որ իքս պահին երբ պատերազմ լինի մեծ երկրների մոտ դու ունենաս ավելի շատ բոնուսներ»: Արցախի հարցի լուծումը քաղաքագետ Ստեփան Դանիելյանն այսպես է պատկերացնում:

Նրա խոսքերով՝ այս առումով Ադրբեջանն ավելի ճիշտ քաղաքականություն է  վարում:

«Պետք է ստատեգիա, թե դեպի ուր ես գնում եւ ճանապարհին անել տնային առաջադրանքները: Չկա ստատեգիա»:

Այն հայտարարությունը, որ Արցախն է լուծելու այդ հարցը, հռետորական բնույթի է , ըստ Դանիելյանի, քանի որ 100 հազարոնոց Արցախի ժողովուրդը չի կարող 10 մլն-անոց Ադրբեջանի դեմ իր կամքը արտահայտի եւ հետո դա Հայաստանի ուղղակի գոյության հարցն է»:

Ավելին
Back to top button