ՆորություններՔո ձայնը

Մինչ փողոցային առեւտուրն արգելելը, նախ պետք է թոշակները բարձրացնել. Լուսինե Հարոյան

Ազգային առաջընթաց կուսակցության վարչության անդամ, ընտրություններին կուսակցության ցուցակը գլխավորած Լուսինե Հարոյանն ֆեյսբուքի իր էջում գրել է կից նաեւ տեղադրելով ապրիլ-մայիսի հանրահավաքների ակտիվ մասնակից Լեյլա տատիկի նկարը.

«Հունվարի 1~ից արգելվելու է փողոցային առևտուրը: Իշխանությունները գնում են շատ վտանգավոր ճանապարհով` թվում է, թե վատ բան չեն անում, սակայն մինչ դա անելը նախ պետք է գոնե թոշակները բարձրացնեին, ի դեպ, բարձրացնել չի նշանակում 17 000-ը դարձնել 25 000…
Հետաքրքիր է, նախարարներն ու մարզպետերը կարո՞ղ են 25 000 դրամով ապրել: Մեկ էլ էդ անիմաստ պատգամավորների թիվն ու աշխատավարձը կրճատեին, ու՞մ համար է գաղտնիք, որ այնտեղ առնվազն 80%~ը ընդամենը կոճակ սեղմողներ են: 

Կարծում եմ, եմ՝ բոլորս լավ տեղյակ ենք, թե քանի ընտանիք իր գոյությունն է պաշտպանում հենց փողոցային առևտրի միջոցով, այնինչ իրենց իսկ ձևակերպմամբ միլիոններ թալանած գողերը շարունակում են վայելել իրենց գողոնը…. Չեք կարծու՞մ, որ եթե մինչև վերջին կոպեկը հետ վերադարձվեր, ինչպես և ի լուր ողջ աշխարհի հայտարարվում էր ամենատարբեր ամբիոններից, այս հրաշք տատին կստանար ոչ թե 25 000 ու կկանգներ անլուծելի խնդրի առջև, այլ 125000 ու այլևս ոչ ոք չէր դժգոհի, մի բան Էլ ավել, շնորհակալ կլինեին, որովհետև մարդիկ, հաստատ, փողոցային առևտրից հաճույք չեն ստանում այդ ցրտին ու այլ դժվարին պայմաններում:
Ի դեպ, այդ արգելքը վերաբերու՞մ է օլիգարխների առևտրի կետերին, օրինակ, Գնունու շինանյութի շուկային, որը գրավել է բոլոր հարակից մայթերը, թե՞ միայն այս խեղճուկրակ անհատներին:48402753_1413843528753094_7815950385402609664_n

Ասեմ, որ հետամուտ եմ լինելու այս խնդրին: 

Հ.Գ Երեկ մանր և միջին ձեռնարկատերերի հետ հանդիպումից հետո տուն գնալիս տեսա ցրտից կուչ եկած մի պապիկի, որ փողոցում սիգ էր վաճառում: Մոտեցա, հարցրեցի. «Հայրիկ ջան, ախր սիգի որսը արգելված է, ինչու՞ եք անում»: 

Պատասխանեց. «Բալիկ ջան, ախր ոնց տուն պահեմ,իմ թոռնիկներն էլ են ուզում Նոր տարի անեն»:
Ու ես` օրենքի գերակայության մեծ ջատագովս, գլխիկոր հեռացա, որովհետև պատասխան ու լուծում չունեի»:

Ավելին
Back to top button