ԱՌԱՆՑՔՈՒՄ

«Ապրիլյան պատերազմի պատասխանատվությունը հեռացվել է Ս. Սարգսյանից. Փաշինյանը երեկ բացահայտեց իրողությունը»

«Ես չեմ կարծում, որ մեր զինվորականներից որևէ մեկն ապրիլյան պատերազմի օրերին իր պարտականությունները պատշաճ չի կատարել: Մեղավորների փնտրտուքը պայմանավորված էր նրանով, որ պատասխանատվությունը հեռացվեր Սերժ Սարգսյանից՝ գլխավոր գերագույն հրամանատարից, և այն փոխանցել ավելի ստորին ատյաններին: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը բացահայտեց այդ իրողությունը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Հայ կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանն՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի իրադարձությունների վերաբերյալ երեկվա հարցազրույցին:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կարդացել է այդ օրերի վերաբերյալ բազմաթիվ գաղտնի նյութեր և դրանցում հետախուզական տվյալների բացակայություն չի գտել:

Անդրիաս Ղուկասյանը պատասխանել է նաև այն հարցին, թե արդյոք այս հայտարարությանը կհետևի իրական մեղավորների պատիժը:

Անահիտ Ավագյան

Ավելին
Back to top button