Նորություններ

ՀՀ ոստիկանությունը հաստատում է. փոխոստիկանապետի բնակարանը թալանել են. armtimes.com

ՀՀ ոստիկանությունը հաստատում է  տեղեկություններն այն մասին, որ  դեկտեմբերի 20-ին կողոպտել են ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի բնակարանը:

Այդ տեղեկությունը հաստատել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը, տեղեկացնում է armtimes.com-ը:

Նա հայտնել է, որ օպերատիվ խումբը քննիչի գլխավորությամբ այժմ աշխատում է փոխոստիկանապետի բնակարանում՝ Մալաթիա-Սեբաստիայում:

Ավելին
Back to top button