Նորություններ

ԱՄՆ-ն հերքել է Էրդողանի հայտարարությունը

Վաշինգտոնն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի  վերջին  հայտարարությանը, որը վերաբերում էր Սիրիայի քրդական ուժերի դեմ ռազմական օպերացիայի հնարավոր վերսկսմանը:

Էրդողանի արած հայտարարության համաձայն, երբ Թուրքիան պաշտոնապես հայտարարել էր քրդերի դեմ նոր ռազմական գործողություն սկսելու մտադրության մասին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դրական արձագանք էր տվել։

Լրագրողների հետ զրույցի ժամանակ, Էրդողանի հայտարարության մասին պարզաբանում է արել ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակը։ Վերջինս, այն որակելով որպես «մոլորեցնող հայտարարություն», փաստացի հերքել է Էրդողանի հայտարարությունը։

Հիշեցնենք, որ Թուրքիան արդեն մեծ թվով զինտեխնիկա է կուտակել թուրք-սիրիական սահմանին և պատրաստվում է ներխուժել Սիրիա, որպեսզի ռազմական գործողություններ իրականացնի Եփրատի արևելյան հատվածում տեղակայված քուրդ զինյալներ դեմ:

ermenihaber.am

Ավելին
Back to top button