Նորություններ

Փաշինյանը՝ գյումրեցի կնոջ սպանության եւ Պերմյակովի դեպքի տարբերության մասին

«Շատ կարեւոր տարբերություն կա գյումրեցի կնոջ սպանության եւ Պերմյակովի դեպքի միջեւ»: Այս մասին Դիլիջանում լրագրողների հարցին ի պատասխան ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գյումրիում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայողի կողմից  կնոջը ծեծելով սպանելու գործին:

«Պերմյակովի դեպքում պետք էր համոզված լինել, որ խորը եւ համապարփակ քննություն է տեղի ունենալու գործի հետ կապված: Մինչեւ հիմա էլ հարազատները կասկած են հայտնել՝   գործը քննվել է ամբողջությամբ: Նրա որտեղ պահելու հանգամանքը այս համատեքստում ստանում էր որոշակի կարեւորություն: Այս պարագայում նման խնդիր չունենք: Մեր խնդիր ո՞րն է, որ որեւէ գործ ամբողջությամբ քննվի, բացահայտվի՞, թե՞ զինվորը այս քրեակատարողական հիմնարկում է պահվում, թե այն»,-արձագանքել է Փաշինյանը:

«Խնդիրն այն է, որ զինծառայողը հայ իրավապահների կողմից չի ձերբակալվել: Եթե մեր իրավապահների կողմից ձերբակալվեր, ուրիշ խնդիր: Նա չի ձերբակալվել ռազմաբազայի տարածքից դուրս»,-նշել է վարչապետի պաշտոնակատարը:

Ավելին
Back to top button
Close