Նորություններ

Գյումրիում հնչել են կրակոցներ

Րոպեներ առաջ ԳԱԼԱ-ն ահազանգ ստացավ, որ Գյումրիում կրակոցներ են հնչել: Դեպքը տեղի է ունեցել Շիրակացի փողոցում՝ Արագած վաճառատան մոտակայքում: Ըստ տեղեկությունների, տեղի է ունեցել նախ վիճաբանություն, ապա կրակոցներ են հնչել:

Ներկայում տարածքը շրջափակված է ոստիկաններով, հանգամանքները ճշտվում են: Նշենք, որ Գյումրու ոստիկանության բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, որ կրակոցներ իսկապես եղել են, սակայն մանրամասներ հայտնել առայժմ հնարավոր չէ:

Դեպքի վայրում են նաեւ ԳԱԼԱ-ի աշխատակիցները եւ այլ մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ:

 

Քրիստինա Մկրտչյան 

Back to top button