Նորություններ

Իրավիճակը շատերին հուշում էր, որ կարող էր այսօր այլ որոշում լինել. Ա. Գեւորգյանը չի կալանավորվի

Լրացված 16:31

Դատարանի որոշման հրապարակումից հետո Արմեն Գեւորգյանը պատասխանել է լրագրողների հարցերին: «Դատաքննության ժամանակ բոլոր կողմերը հնարավորություն են ունեցել իրենց փաստարկները ներկայացնելու: Ես որեւէ կողմնակալություն չեմ տեսել:

Այդ իմաստով մենք ակնկալում էինք, որ քանի որ նիստն անցել է բավականին անկաշկանդ իրավական փաստարկները ներկայացնելու տեսակետից, բոլոր հիմքերը կային կարծելու, որ դատարանը պաշտպանական կողմի արգումենտները կընդուներ հիմք: Հիմա ինչով է կոնկրետ առաջնորդվել դատարանը՝ չեմ կարող ասել, մյուս կողմից երկրում ստեղծված իրավիճակը շատերին հուշում էր, որ կարող էր այսօր այլ որոշում լինել»:

Լրագրողներից մեկի հարցին, թե իր դեպքում հիմա զանգովի՞ արդարադատություն էր, թե՞ ոչ, Արմեն Գեւորգյանը չի պատասխանել:

Լրացված 16:05

«Բոլոր պրոցեսներին ես նայում եմ օպտիմիզմով»: Այս մասին հայտարարեց Արմեն Գեւորգյանը՝ դատական նիստից առաջ: Լրագրողներից մեկի հարցին, թե ինչ օպտիմիզմ  եք տեսնում ծանր մեղադրանքների ֆոնին, Գեւորգյանը պատասխանեց, որ ծանր են մեղադրանքները, բայց ինքը դրանք չի ընդունում:

Դատարանը քիչ անց կհրապարակի  ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոց կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը:

Հիշեցնենք, Գևորգյանին կալանավորելու մասին միջնորդություն ներկայացրել էր  Հատուկ քննչական ծառայությունը:

Դեռ օգոստոսի 3-ին նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով (արդարադատությանը խոչընդոտելը), իսկ դեկտեմբերի 11-ին դրան ավելացել է ևս մի քանիսը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալն ու հանցավոր ճանապարհով ստացած եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացում), ինչպես նաև սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելը:

Արմեն Գևորգյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում:

Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի կալանավորման միջնորդությունը:

Այս մասին դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ նախկին փոխվարչապետ, գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանը:

Ավելին
Back to top button