Նորություններ

ՀՀ իշխանությունը պետք է հստակ պահանջ ներկայացնի Գյումրու 102-րդ ռազմաբազայի և կրեմլյան ղեկավարությանը

«Անշուշտ, սա Գյումրու 102-րդ ռազմաբազայում առկա անհեթեթ իրավիճակի և զինծառայողների անպատիժ մնալու հետևանքն է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց Մամուլի ազգային ակումբի ղեկավար Նարինե Մկրտչյանը՝ անդրադառնալով Գյումրիի Սլոբոդկա թաղամասում դեկտեմբերի 3-ին կնոջը դաժան ծեծի ենթարկելու կասկածանքով ռուսական 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայողի ձերբակալվելու հանգամանքին: 

Նրա խոսքերով՝ սա հերթական օրհասական, աղետալի, ազդարարող դեպքն է և կարող է ունենալ այլ հետևանքներ:

Նարինե Մկրտչյան
Նարինե Մկրտչյան

Նարինե Մկրտչյանը կարծում է՝ Հայաստանի գործող իշխանությունները պետք է հստակ ներկայացնեն պահանջ Գյումրու 102-րդ ռազմաբազայի ղեկավարությանը, նաև կրեմլյան ղեկավարությանը և փորձեն կանխել նմանօրինակ զարգացումները:

«Բացի այդ, ռազմաբազան պետք է ամեն զինվորի, ամեն զինատեսակի տեղաշարժ համաձայնեցնի բացառապես Հայաստանի Պաշտպանության նախարարության հետ, այսինքն՝ Հայաստանը պետք է վերստանձնի իր իրավունքներն այդ ռազմակայանի նկատմամբ,- նշեց Նարինե Մկրտչյանը և հավելեց,- այն մեր տարածքում է, և պատասխանատվությունը պետք է ստանձնենք մենք»:

Հիշեցնենք, որ Գյումրիում 57-ամյա կնոջը ծեծելով սպանելու գործով ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող է ձերբակալվել։ Կինը դաժանաբար ծեծի էր ենթարկվել դեկտեմբերի 2-ին, Սլոբոդկա կոչվող թաղամասում:

Ավելին
Back to top button
Close