Նորություններ

Գյումրեցի կնոջը սպանելու կասկածանքով ռուս զինծառայող է ձերբակալվել. նոր մանրամասներ

Դեկտեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան, Գյումրիի «Սլաբոդկա» կոչվող թաղամասում 57-ամյա կնոջ սպանության գործով կա ձերբակալված:
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ կնոջը դաժան ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալվել է ռուսաստանցի զինծառայող: Այս տեղեկությունը ԳԱԼԱ-ին փոխանցեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

«Կասկածյալը ձերբակալվել է վարույթն իրականացնող մարմնի կողմից»,- ասաց դատախազը: Վերջինս այլ մանրամասներ հրաժարվեց փոխանցել: 

Զինծառայողը հայ իրավապահների հսկողության տակ է:

Հիշեցնենք, որ սա նախնական վարկածն էր, որ վաղ առավոտյան կնոջը ծեծի ենթարկողը եղել է Գյումրիում տեղակայված 102 ռազմաբազայի զինծառայող եւ որ դա ապացուցող փաստեր էլ կան: Խոսքը տարածքում առկա տեսախցիկների մասին է, որոնք ֆիքսել էին միջադեպը:

Սակայն Հայաստանում ՌԴ դեսպանությունը դեպքի հաջորդ օրը՝ դեկտեմբերի 3-ին, շտապեց հերքել այս լուրը, նշելով, որ իրականությանը չի համապատասխանում այն տեղեկությունը, ըստ որի՝ Գյումրու 57-ամյա բնակչուհու սպանությունը կատարել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողը:

Ավելին
Back to top button