Սպորտ

Անգլիայի Պրեմիեր լիգա. հայտնի են ամսվա լավագույն մարզչի թեկնածուները

Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է այն մարզիչների ցանկը, ովքեր հավակնում են նոյեմբերի լավագույն մարզչի կոչմանը:

6 հավակնորդներն են.

1. Ռաֆայել Բենիտես («Նյուքասլ Յունայթեդ») — 3 խաղ, 3 հաղթանակ

2. Խոսեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի») — 3 խաղ, 3 հաղթանակ

3. Յուրգեն Կլոպ («Լիվերպուլ») — 3 խաղ, 2 հաղթանակ, 1 ոչ-ոքի

4. Մաուրիսիո Պոչետինո («Տոտենհեմ») — 3 խաղ, 3 հաղթանակ

5. Մարկու Սիլվա («Էվերթոն») — 3 խաղ, 2 հաղթանակ, 1 ոչ-ոքի

6. Դավիդ Վագներ («Հադերսֆիլդ Թաուն») — 3 խաղ, 2 հաղթանակ, 1 ոչ-ոքի

Հավելենք, որ Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքում անցկացվող քվեարկությունն ավարտվելու է դեկտեմբերի 11-ին, իսկ հաղթողի անունը հրապարակվելու է դեկտեմբերի 14-ին:

armsport.am

Back to top button