Արսենալն արձագանքել է ֆուտբոլիստների մասնակցությամբ սկանդալային տեսանյութին

Լոնդոնի «Արսենալի» մամուլի ծառայությունն արձագանքել է ալկոհոլի ու զվարճացնող գազի օգտագործմամբ երեկույթի մասին լուրին, որը մրցաշրջանի մեկնարկից առաջ կազմակերպել էին թիմի մի քանի ֆուտբոլիստներ:
«Ֆուտբոլիստների հետ միջադեպի վերաբերյալ զրույց տեղի կունենա, որի ընթացքում նրանց կհիշեցվի իրենց պատասխանատվության ու պարտականության մասին՝ որպես ակումբի ներկայացուցիչներ»,- «Արսենալի» հայտարարությունը մեջբերում է Sky Sports-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «զինագործների» 12 ֆուտբոլիստ ամռանը խնջույք էր կազմակերպել, որին նաև մոտ 70 աղջիկ էր ներկա եղել:
Խնջույքի ընթացքում մարզիկներն օգտագործել էին շամպայն, օղի և սկոտչ, ինչպես նաև զվարճացնող գազ: Նշվում էր, որ այդ գազն օգտագործել էին Ալեքսանդր Լակազետը, Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, Մեսութ Օզիլը, Սեադ Կոլաշինացն ու Մատեո Գենդուզին: