Նորություններ

«Բա որ Յունկերն ասի` «Ինչո՞ւ եք իմ մասին կեղծ լուրեր տարածում», ի՞նչ եք ասելու… Աշոտյանի պատումը մտացածին է»

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում  ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանի հայտարարություններին: Արսեն Խառատյանը մասնավորապես գրել է.

«Նախօրեի բանավեճը ստիպում է նախընտրական քարոզարշավին գնահատականներից զերծ մնալու մոտեցումս փոխել: Հարցը վերաբերում է Արմեն Աշոտյանի կողմից` Փաշինյան-Յունկեր հանդիպման անդրադարձին, որին մասնակցել եմ նաև ես:

Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ բրյուսելյան հանդիպման վերաբերյալ պարոն Աշոտյանի պատումը մտացածին է և իրականության հետ որևէ աղերս չունի: Ի դեպ, հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացկանյանը և Բրյուսելում մեր դեսպան Թաթուլ Մարգարյանը:

ՀՀԿ-ական գործընկերներին խորհուրդ կտամ ապատեղեկատվություն և հորինված պատմություններից զերծ մնալ, հատկապես, եթե ցանկություն ունեն շարունակել քաղաքականությամբ զբաղվել ու սևերես չլինել միջազգային հարաբերություններում:

Մարդ ես, մեկ էլ տեսար վաղը ինչ-որ ֆորմատով Յունկերին հանդիպեք, նա էլ հարցնի. «Ինչո՞ւ եք իմ անունից կեղծ լուրեր տարածում»:

 Արմեն Աշոտյանը բանավեճի ընթացքում նշեց մանրամասներ՝ Փաշինյանի հուլիսի 12-ին Բրյուսել կատարած այցից.

«Նիկոլ Փաշինյանը գալիս նստում եւ ասում է՝ ես առաջին լեգիտիմ նախագահն եմ, որ եկել եմ Հայաստանից: Յունկերը ֆռում, ցույց է տալիս դուռը եւ ասում՝ տեսնու՞մ եք այս դուռը, ասում է՝ այո, ասում է այս դռնից որեւէ մարդ չի մտել, որին մենք չենք համարել լեգիտիմ: Այսինքն, այս խաղաքարտը անգամ Եվրոպական միության քաղաքական վերնախավի մոտ չի աշխատում: Նրանք միշտ աշխատել են այն ղեկավարների հետ, որոնց համարել են լեգիտիմ»:

Ավելին
Back to top button
Close