Նորություններ

88-ի երկրաշարժի 30-ամյա տարելիցին Գյումրիում նախատեսված միջոցառումների ցանկը

 

ժ.10:00 Գյումրու Վարդանանց հրապարակում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանի և ՀՀ կառավարության անդամներին դիմավորում են ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Կ.Սարուխանյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա.Նահապետյանը և այլ պաշտոնատար անձինք։
ժ.10:10  Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված «Սպիտակի երկրաշարժ» թեմայով նամականիշի մարում՝ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հ.Արշակյանի, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի և «Հայփոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանի կողմից ։
ժ.10:25 Գյումրիի քաղաքապետարանի նիստերի դահլիճում սկսվում է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված ՀՀ կառավարության արտագնա նիստը, որտեղ ընդունվում է որոշում՝ Հանրապետությունում դեկտեմբերի 7-ը որպես «Հիշատակի և աղետներին դիմակայունության օր» հայտարարելու մասին։
ժ.11:30 ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամները և նրանց ուղեկցող պաշտոնատար անձինք շարժվում են դեպի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող (Ամենափրկիչ եկեղեցու տարածք)։
ժ.11:41 1988-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի նույն ժամին հնչում են եկեղեցու զանգերը, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը մատուցում է հոգեհանգստի կարգ։
ժ.11։50 Հաղորդավարը ձայնը տալիս է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանին:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանը ուղերձ է հղում հանրապետության բնակչությանը և հայ ժողովրդին։

ժ.12:10 Հաղորդավարը ձայնը տալիս է ՀՀ ազգային հերոս՝ ՌԴ պետական դումայի մշտական հանձնաժողովի նախագահ Ն.Ռիժկովին:
ժ.12:15 Հաղորդավարը ձայնը տալիս է ԱՄՆ Կանզասի նահանգապետ՝ Ջեֆ Քոլյերին:
ժ.12:20 ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամները և ներկա գտնվող անձինք ծաղիկներ են խոնարհում անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
ժ.12:30 ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանի, ՀՀ կառավարության անդամների, պաշտոնատար այլ անձանց մեքենաների շարասյունը, կանգ է առնում  Ջիվանու փողոցում, վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանին ներկայացվում է Գյումրու պատմական միջուկի վերականգնման ուղղությամբ կատարվող և կատարվելիք ծրագրերը։
ժ.12:45 ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամները և մյուս հյուրերը Շիրակացի փողոցով շարժվում են դեպի Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակ՝ ծաղիկներ են դնում Շառլ Ազնավուրի արձանին։
ժ.12:55 ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամները և մյուս հյուրերը ավտոմեքենաներով շարժվում են դեպի Գյումրիի Բուլվարային թաղամասի Գործարանային փողոցի թիվ 1 հասցեում գտնվող ցուցադրական վարժանքի իրականացման տարածք։
ժ.13:30 Ցուցադրական վարժանքի ավարտ։

 

ժ.13:50 ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամները և մյուս հյուրերը մասնակցում են թեթև արդյունաբերական ձեռնարկության բացման արարողությանը:

 

Back to top button
Close