Նորություններ

Ձնահյուսի տակ մնացած զինծառայողի որոնումներին ԱԻՆ-ը չի մասնակցել

Դեկտեմբերի 5-ին Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողի որոնումներն իրականացրել է ՀՀ ՊՆ-ն: Այդ մասին ԳԱԼԱ-ին ասաց ԱԻՆ մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը: Ըստ նրա՝ ՀՀ ՊՆ-ն, երբ հայտնի է դարձել զինծառայողների՝ ձնահյուսի տակ մնալու փաստը, ԱԻՆ-ին հայտնել է, որ իրենց աջակցության կարիքը չկա, գործը կարվի սեփական ուժերով:

Դեկտեմբերի 6-ին ևս ՊՆ-ն աջակցության խնդրանքով 2-րդ անգամ չի դիմել ԱԻՆ-ին: Ըստ Սաթենիկ Ասիլյանի՝ ՊՆ և ԱԻՆ միջև հաստատված աշխատակարգի համաձայն՝ ԱԻՆ-ը տեխնիկական ու մարդկային աջակցություն տրամադրում է այն դեպքում, երբ կա պաշտոնական խնդրանք: Օրինակ՝ այդպես էր եղել վերջերս, երբ Գեղարքունիքի մարզում կրկին ձնահյուսի տակ զինծառայողներ էին մնացել:

Անահիտ Ավագյան

Ավելին
Back to top button