Նորություններ

«Արմեն Ավետիսյանի և Մանվել Գրիգորյանի գույքի վերաբերյալ իրավապահ մարմնի եզրակացությունը կարևոր է, չի բացառվում, որ տվյալ գույքն ապօրինաբար է ձեռք բերվել». Նարեկ Բաբայան

Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, անդրադառնալով մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի կողմից Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի նվիրատվությանը, նշեց, որ այս հարցում կարևոր է համապատասխան վարույթն իրականացնող իրավապահ մարմնի եզրակացությունը:

Նրա փոխանցմամբ՝ նախ իրավապահ մարմիններից համապատասխան դիրքորոշում է պետք, որից հետո կառավարությունն արդեն հանձնարարականը տալիս է, և սկսվում է գործընթացը:

«Գոլդեն Փելեսի» հետ կապված մշակվում է ընթացակարգ, տեղեկացրեց Նարեկ Բաբայանը:

Վերջինս ընդգծեց՝ թե՛ Արմեն Ավետիսյանի և թե՛ Մանվել Գրիգորյանի գույքի վերաբերյալ համապատասխան վարույթն իրականացնող իրավապահ մարմնի եզրակացությունը կարևոր է, որովհետև չի բացառվում, որ տվյալ գույքն ապօրինաբար է ձեռք բերվել:

Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ավետիսյանների ընտանիքը Պետական գույքի կառավարման վարչությանը հայտնել է, որ հյուրանոցը նվիրում է պետությանը:

Back to top button