Նորություններ

Արմեն Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումների եւ նրան պատասխանատվության ենթարկելու մասին

Նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում էր: Լրագրողների հետ թեյի սեղանի շուրջ զրուցելու նպատակն ասաց ավելի շատ  բարեկամական զրույց ունանալն ու լրագրողներին լսելն է, նրանց ներկայացրած խնդիրներին ծանոթանալը:

Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցը չէ պատճառը, որ եկել է, ասաց՝ ամեն ամիս գալու է Գյումրի եւ իր մտերիմներին էլ հորդորելու է հաճախ գալ երկրորդ քաղաք, ծանոթանալ  հարուստ մշակութային ժառանգությանը, գնալ թատրոն, պարզապեսշրջել Գյումրիում, զրուցել մարդկանց հետո եւ իհարկե ներդրումներ կատարել:

88-ի երկրաշարժի օրերի հետ կապված հիշողությունները շատ են: Պատմեց որոշ  բաներ, ասաց՝ դրանք մոռանալ հնարավոր չէ, ամեն Գյումրի այցելելուց է հիշում:

Քաղաքական հարցերը ցանկացավ շրջանցել, անկուսակցական եմ՝ ասաց: Ինչ վերաբերվում է  առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ընդգծեց, որ կարող է միայն հաջողություններ ցանկանալ մասնակից քաղաքական ուժերին եւ ազատ ընտրություններ:

«Շատ բան է կատարվել Գյումրիում: Եկեք չմոռանանք: Կարո՞ղ էր ավելին արվեր, երեւի…»,-ասաց ՀՀ նախագահը: Խնդիրը միայն տուն ունենալու մեջ չէ:

Գյումրին ունի տարեկան 30-38.000 այցելու: Այս թիվը ամոթ է, ըստ Արմեն  Սարգսյան:  Նա մատնանշեց Թբիլիսի գնացողների թիվը: Ինչու՞ այդ հաջող օրինակը հնարավոր չէ կիրառել նաեւ մեզ մոտ,զարգացնել տուրիզմը:

Ինչուների շուրջ երկար չխոսեց: Լրագրողների բարձրաձայնած հարցադրումներին էլ նշում էր՝ հարցերը ցանկալի է լինեն իր լիազորությունների շրջանակներում: Ինքը կարող է  այդ խնդիրների մասին բարձրաձայնել, զրուցել համապատասխան մարմինների հետ:

ԳԱԼԱ-ի հարցադրմանը՝ կո՞ղմ է արդյոք, որ ավելացվեն լիազորությունները՝ Սարգսյանն ասաց՝ բավարաված է Սահմանադրությամբ եւ այն լիազորություններով, որն ունի այսօր:

ԳԱԼԱ-ի մյուս հարցին, թե պե՞տք է արդյոք օրենքի առաջ պատասխանատվություն կրեն մարդիկ, ովքեր խորացրել են աղքատությունը երկրում, ովքեր Գյումրին եւ առհասարակ Հայաստանը դարձրել են այնպիսին, ինչպիսին կա այսօր՝ խնդիրների ծանր բեռով հանդերձ: Հիշեցրեցինք, որ հարյուր հազարավոր մարդիկ արտագաղթել են երկրից Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին: Հանդիպու՞մ  է արդյոք Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի հետ, վերջինս զգու՞մ է իր մեղքի եւ պատասխանատվության բաժինը:

Արմեն Սարգսյանը նշեց՝ հաճախ չի հանդիպում Սերժ Սարգսյանին, իսկ նրանք, ովքեր ունեն  իրենց մեղքի բաժինը եւ կան բավարար փաստեր, պետք է կանգնեն օրենքի առաջ:

 

Արմենուհի Վարդանյան

Back to top button
Close