Նորություններ

Փաշինյանը հերքում է ռուսական պաշտոնական պնդումը. ՀԱՊԿ գագաթաժողովի հետաձգումը պայմանավորված չէ հայկական կողմի խնդրանքով

ՀԱՊԿ գագաթնաժողովի հետաձգումը հայկական կողմի խնդրանքով չէ:  Ըստ էության այսօր քարոզարշավի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի ղեկավար, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հերքեց ռուսական կողմի պաշտոնական այն պնդումը, որ գագաթնաժողովը հետաձգվել է ՀՀ կողմից:

Անցած օրն այդպես հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը: Նա հայտարարել էր, որ դեկտեմբերի 6-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է ընտրություններին նախապատրաստվող Հայաստանի խնդրանքով: «Հայաստանը խնդրել է հաշվի առնել նախընտրական արշավի և դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունների հանգամանքը և հետաձգել գագաթնաժողովը», — ասել է Ուշակովը:

Երեկ այս հայտարարությունը հերքել էր Փաշինյանի մամլո խոսնակ Արման Եղոյանը, իսկ այսօր հերքեց Փաշինյանը՝ հայտարարելով, որ Հայաստանը ոչ մեկին ոչ խնդրանքով,  ոչ էլ առաջարկությամբ չի դիմել։

«Մենք ասել ենք, որ մենք ունենք մեր թեկնածուն ՀԱՊԿ-ում և մենք հետևողականորեն շարունակում ենք բանակցել մեր թեկնածուի շուրջ», — հայտարարեց  Փաշինյանը:

Ավելին
Back to top button
Close