Նորություններ

ՌԴ դեսպանությունը հերքում է. Գյումրու 57-ամյա բնակչուհու սպանության մեջ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մասնակցություն չկա

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն իրականությանը չի համապատասխանում այն տեղեկությունը, ըստ որի՝ Գյումրու 57-ամյա բնակչուհու սպանությունը կատարել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղական լրատվամիջոցները հաղորդել էին, որ կնոջ սպանությունը կատարել է ՌԴ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողը, և վերջինս ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Գյումրու տարածքային աշխատակիցների կողմից:

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան տվյալներով՝ դեկտեմբերի 3-ին տվյալ պայմանագրային զինծառայողը ծառայության չի եղել: Նման դեպքերում, փոխգործակցության կանոնակարգի համաձայն, այդ մասին ռուսական կողմին պետք է իրազեկեն տեղի իրավապահ մարմինները: Պայմանագրային զինծառայողի մասին տեղեկատվությունն ավտոմատ կերպով տեղ է գտել հետախուզման ամփոփագրում, ինչն էլ պատճառ է եղել, որ հայտարարվի նրա՝ աղմկահարույց սպանության մեջ ներքաշված լինելու մասին: Ավելի ուշ զինվորական մասի հրամանատարությունը Գյումրիում ռուսական գլխավոր հյուպատոսության և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների գործակցությամբ պարզել է, որ պայմանագրային զինծառայողի մեղքի չափը չի բացահայտվել:

Թարգմ.՝ Անահիտ Ավագյանի

Ավելին
Back to top button