Նորություններ

«Նորմալ, մարդամոտ և շատ պարտաճանաչ աշխատող է եղել». մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունից

Նախօրեին դեռևս չպարզված հանգամանքներում ծեծի հետևանքով Գյումրիում մահացել է Գյումրիի համայնքապետարանի բնակկոմունալ բաժնի աշխատակցուհի 1961 թվականին ծնված Ջուլիետա Ղ.ն:

Կան տեղեկություններ, որ նրան ծեծելով սպանել է ռուսական 102 ռազմաբազայի զինծառայող: Այս տեղեկությունը չի հերքել և չի հաստատել ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը:

Դեպքը տեղի է ունեցել Գյումրիի «Սլաբոդկա» կոչվող թաղամասում՝ դեկտեմբերի 2-ին:

Գյումրիի համայնքապետարանից հայտնեցին, որ իրենց տեղեկություններն էլ սակավ են կատարված միջադեպի վերաբերյալ: Կնոջ հետ կատարված դեպքի մասին իմացել են մամուլից:

Ջուլիետա Ղ.ն Գյումրիի համայնքապետարանում է աշխատել 2015 թվականի ապրիլից:

«Նորմալ, մարդամոտ և շատ պարտաճանաչ աշխատող է եղել»,- ԳԱԼԱ-ին փոխանցեցին Գյումրիի համայնքապետարանից:

Ջուլիետա Ղ.ն կոնֆլիկտային չի եղել, ունեցել է հանգիստ բնավորություն, հավելեցին նրան ճանաչողները:

Հավելենք, որ Գյումրիի բժշկական կենտրոնից փոխանցեցին, որ կնոջն իրենց մոտ են տեղափոխել անգիտակից վիճակում: 57-ամյա կինը մահացել է վերակենդանացման բաժանմունքում: Ստացած վնասվածքները եղել են հիմնականում գլխի շրջանում:

 

Արմենուհի Վարդանյան

Ավելին
Back to top button