Նորություններ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար այս տարի չի ընտրվի

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները դաշինքի դեկտեմբերի 6-ի վեհաժողովում նոր գլխավոր քարտուղար չեն ընտրի: Այդ մասին RBC-ին ասել է ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Գասպարյանը: Իսկ քանի որ այս տարի ՀԱՊԿ ղեկավարների այլ հանդիպում նախատեսված չէ, մինչեւ 2019 թ. կազմակերպության նոր գլխավոր քարտուղար չի ընտրվի:

«Գլխավոր քարտուղարի հարցը չի քննարկվի: Օրակարգն արդեն ուղարկվել է Սանկտ Պետերբուրգի հանդիպման բոլոր մասնակիցներին»,-ասել է Արսեն Գասպարյանը:

Lragir.am

Ավելին
Back to top button
Close