Սպորտ
Ինչպես է Մեսսին իրեն պահում շքեղ մոդելի կողքին

Նոյեմբերի 29-ին Բարսելոնայում շվեյցարա-իսրայելական Sirin Labs ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին բլոկչեյն-սմարթֆոնը` Finney-ը:
Նոր սմարթֆոնի գովազդային դեմքը «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին է, որն էլ ներկայացրել է այն` ընկերության ղեկավարների հետ:
Միջոցառմանը ներկա է գտնվել նաև իսրայելցի մոդել Յաել Շելբիան, որն Instagram-ում տեսանյութ է հրապարակել Մեսսիի հետ, ինչը քննարկումների առիթ է տվել:
Շատերի ուշադրությունից չի վրիպել, որ արգենտինացի ֆուտբոլիստը նույնիսկ ձեռքը չի դրել աղջկա գոտկատեղին. նա շատ համեստորեն պարզապես կանգնել է մոդելի կողքին և մասնակցել լուսանկարահանմանը: