Նորություններ

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են 2 BMW, Niva-ն և ЗИЛ-ը. վերջինը կողաշրջվել է

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 41-րդ կմ հատվածում բախվել են ЗИЛ մակնիշի 13 ԼՏ 752 համարանիշի և BMW մակնիշի 35 FC 728 համարանիշի, ВАЗ 2121 մակնիշի 522 ԼՏ 63 համարանիշի և BMW մակնիշի 35 ZC 510 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով ЗИЛ-ը կողաշրջվել է: 

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Հրեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ տեսուչի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սապայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Գոռ Խալաթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Օպերատիվորեն ժամանել է նաև Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում զննել են վարորդերին, սակայն բոլորը հայտնել են, որ վնասվածքներ չեն ստացել, հրաժարվում են բժշկական օգնությունից:

d61f31cff2ba9dddcbbe18611ef9aa19 0308781ec4510af0e39da86b25ac8f93 970db11a21553f74dae56c7830b744ec 146a0d675b75ba9585169ed8f47b9c92

shamshyan.com

Ավելին
Back to top button