Սպորտ

Onda Cero. Ոսկե գնդակի դափնեկիրը հայտնի է

Onda Cero-ի լրագրող Էկտոր Ֆերնանդեսին հայտնի է դարձել, թե ով է ստանալու այս տարվա «Ոսկե գնդակը»:

Ըստ աղբյուրի` France Football-ն աշխարհի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսը կհանձնի «Ռեալի» կիսապաշտպան Լուկ Մոդրիչին: Երկրորդ տեղը բաժին կհասնի «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին: Երրորդ հորիզոնականում կլինի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը:

Նախորդ 10 տարիներին այս մրցանակը բաժին էր հասնում Ռոնալդուին և «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին: Նրանք 5-ական անգամ նվաճել են «Ոսկե գնդակը»:

armsport.am

Ավելին
Back to top button